Ա. Խորհուրդներ երգիչներին 1


Այս խորհուրդները բերվում են Ֆրեդերիկ Քրոուեսթի «Խորհուրդներ երգիչներին» աշխատությունից: Գիրքն ամբողջությամբ հայերեն լեզվով ընթերցողին հասանելի կդառնա մոտակա ամիսների ընթացքում:

ՆԱԽԱԲԱՆ

Գրքով ԵՐԳԵԼ հնարավոր չէ սովորել, և «Երգեցողություն առանց Ուսուցչի»  գիրք գրելու անհնար փորձից հեռու լինելով, հեղինակի նպատակն է (որն այստեղից սկսած հաճախ է կրկնվելու) ցույց տալ առանց ուսուցչի երգել սովորելու դժվարությունները հաղթահարելու անհնար լինելը: Միևնույն ժամանակ, կան որոշ նյութեր, որոնց շուրջ մաեստրոն չի համարի, որ ինքը պետք է խոսի, նա ոչ էլ կխոսի (բացառությամբ, գուցե, այն դեպքի, երբ ուսուցումը շատ երկար ժամանակահատված է տևում) շատ թեմաների շուրջ, որոնք չնայած շատ կապված են հաջողված երաժշտի կյանքի կամ գործի հետ, ինչևէ դուրս են ձայնամարզչի աշխատանքի ոլորտից:

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԻՆՉՈՒՄ էլ որ կայանա մասնագետ և սիրողական երգիչների միջև տարբերությունը, նրանց աշխարհայացքներում Արվեստի նկատմամբ, ինչպես նաև՝ սովորելուն նվիրվածության մեջ, տարբերություն չպետք է լինի, եթե անհատն ընդհանրապես արժանի է երգիչ անունը կրելուն: Երգեցողությունն արվեստ է, և վարպետանալու գործում ամենադժվարամատչելի արվեստներից մեկն է, և ցանկացած ոք, ով նախաձեռնում է այն սովորել, պետք է պատրաստվի դրսևորելու նույնչափ նվիրվածություն, ինչքան որ պահանջվում է քույր արվեստների՝ նկարչության և քանդակագործության դեպքում:

1 notes

ՍԻՐՈՂԱԿԱՆ և ՄԱՍՆԱԳԵՏ ԵՐԳԻՉՆԵՐ

Սիրողական երգչի պայմանները, որոնք նրան արգելում են երգեցողությունն իր կյանքի աշխատանքը դարձնել, սահմանափակում է իր աշխատանքի տարածման շրջանը, ոչ թե դրա որակը: Նա չի կարող, անգամ եթե Ռուբինիի կամ Բրահամի ձայնից ունենա, վարպետանալ օպերայի, օրատորիոյի և նմանապես բալլադի նրբություններում: Պայմանները նրան արգելում են աշխարհը գրավել, բայց չկա որևէ պատճառ, որով ինքը չկարողանա դառնալ իր յուրահատուկ թագավորության արքան: Դրան հասնելու համար նա ստիպված կլինի հետևել նույն կանոններին, որոնցով նա կկարողանար հարձակվել վոկալ երաժշտության ամբողջ տիեզերքի վրա, քանի որ նա պետք է զգա, որ իր և մասնագետի միջև միակ տարբերությունը նրանց աշխատանքի ոլորտներն են:

Նույն նկատառումները վերաբերում են նաև շատ մասնագետների: Շատերից քչերն են, որ կարող են գերազանցության հասնել բոլոր ոճերում, և քչերը՝ մեկից ավել ոճերում: Ամեն բան նախաձեռնելը մեծ սխալ է, և հավանաբար կհանգեցնի տապալման, կամ գոնե ամեն ինչում միջակության:

Բայց առաջին կետը, որը ես կպնդեմ, ազնիվ նվիրվածության և պարբերական աշխատանքի անհրաժեշտությունն է, և՜ մասնագետի, և՜ սիրողական երգչի համար, որպեսզի Արտիստ եզրույթը երկուսին էլ բնութագրի: 

ՁԱՅՆԸ և ԴՐԱ ԿՐՈՂԸ

Հիշեք, որ մարդկային ձայնը երաժշտական բոլոր գործիքներից ամենանուրբն է, բոլոր գործիքներից ավելի ենթակա շատ ու շատ տարբեր ներգործությունների: Երգիչն իր մեջ պետք է համատեղի գործիքը և կատարողին, և չնայած բոլոր արտիստիկ և ինտելեկտուալ որակները՝ պահանջվող (երաժշտական գործիքներ) նվագողից, պահանջվում են նաև նրանից, ինքը պետք է գիտակցի, որ ինքն ապրող գործիք է, և իր նկատմամբ կատարելապես խնամք գործածի շատ ավելի լուրջ ձևով, քան երաժիշտները գործածում են իրենց սիրված «գործիքների» նկատմամբ: Նա ոչ միայն պետք է սովորի ինչպես երգել, այլև՝ երգելու համար ինչպես լինել և մնալ առողջ: Նա, ավելի քան ցանկացած այլ երաժիշտ-արտիստ, պետք է հասկանա, որ ինքն ազդվում է բարոյական, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր գործոններից, և նա պետք է ուղղակի ընդունի այս փաստը:

Գրելով այն կարճ ակնարկները, որոնք այս փոքր աշխատանքն առաջարկում է երգիչներին, ես ուստի պետք է ներկայացնեմ տարաբնույթ թեմաներ և շատ մանրամասներից խոսեմ, որոնք, կարող է թվալ՝ Դո, Ռե, Մի պարապելու հետ կապ չունեն: 

«ՔԱՐՈԶՆԵՐ»


Նախորդ միտքը շարունակելով՝ պետք է փորձեմ երգչի ուշադրությունը հրավիրել որոշ այլ թեմաների վրա մինչև խիստ երաժշտական թեմաներին հասնելը: Եվ եթե ժամանակ առ ժամանակ տպավորություն լինի, թե ես «քարոզ» եմ կարդում, դա առանց պատճառի չէ, որ անելու եմ, և միայն դրական համակրանքի ոգով եմ դա անելու՝ մտքումս ունենալով այն մարդկանց ձգտումները և մասնավոր փորձերն ու բարդությունները, ովքեր դեռևս երիտասարդ են և առողջ:

2 նոտաներ

ՀՈՒՇՈՒՄՆԵՐ, ՈՉ ԹԵ ԿԱՆՈՆՆԵՐ

Ես չեմ հայտարարում, թե իմ ընթերցողին սովորեցնում եմ ինչպես երգել (ցանկացած երգիչ գիտի, և ցանկալի է, որ հանրությունն էլ իմանա, որ գիրքը չի կարող երգել սովորեցնել), այլ տալիս եմ «հուշումներ երգիչներին», և այս հուշումներից շատերը վերաբերում են այնպիսի թեմաների, որոնց մասին երգի ուսուցիչների կողմից խոսելը կդիտարկվեր որպես հանդգնություն: Եթե ուսանողը նեղանա գրքից, բարեբախտաբար դա հեղինակին վնաս չի տա:

Հիշեք, որ ես տալիս եմ խորհուրդներ, ոչ թե կանոններ: Բավականին անհնար է ապրելու կանոններ գրել, որոնք հավասարապես կվերաբերվեն թե՜ տղամարդկանց, թե՜ կանանց, կամ տարբեր բնույթ ունեցող մարդկանց: Բայց ես հույս ունեմ, որ կարող եմ վստահել յուրաքանչյուր անհատի բանականության վրա, որով ինքն իր հետևությունները կանի և կձևավորի իր իսկ կանոնները, այս խորհուրդների օգնությամբ: Եվ երբ կանոնները ձևավորի, հուսամ կհետևի դրանց: Եթե ընդհանրապես պատրաստվում ես երգել, պետք է փորձես դա լավ անել, և ուժերդ ընդհանրապես չխնայել նպատակի համար:

ԻՆՉ ԱՆԵԼ

Ուսանողի կողմից բավականին շատ բան կա, որ պետք է կյանքի կոչվի մինչև իր գործի խիստ երաժշտական մասին հասնելը: Պետք է ձեռք բերվի ընդհանուր կրթություն, կյանքի սովորույթները պետք է կազմավորվեն և պահպանվեն, պետք է քաջորեն պայքար մղվի բնավորության վատ կողմերի դեմ, ինչպիսիք են՝ ալարկոտությունը, դյուրագրգռությունը, թափթփվածությունը, անհամբերությունը և կամակորությունը, քանի որ երգեցողությունը, գուցե ավելի քան արվեստի այլ ճյուղ, բնավորությանը փորձության կենթարկի այս կապակցությամբ:

Ուսանողը պետք է պատրաստ լինի մեծ չափով ինքնաժխտում ցուցաբերելուն, պետք է եսասիրության ցանկացած դրսևորում մի կողմ դնի երկար ժամանակով և լինի համեստ ու պատրաստ խորհուրդներ ստանալու ցանկացած աղբյուրից: Սկսելիս ինչ արժանիքներ էլ որ ունենա, հաստատապես իր հմտության շնորհիվ չէ, որ դրանք ունի: Դրանք բնական պարգևներ են, և ինչքան լավն են դրանք, նա ավելին կարող է սովորել՝ արդար ձևով դրանց ծառայելով: Թող նա ժամանակ չծախսի իր էությամբ կամ գործերով հիանալու վրա, և փոխարենը թող իր ողջ էներգիան խնայի այն անհատի համար, ով նա կարող է դեռևս դառնալ և այն ամենի համար, ինչին ինքը դեռևս կարող է հասնել:

Advertisements

Կիսվել կարծիքով

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s