Դ. Երգեցողության համար. շեշտադրություն, բառեր, կրթություն

Շեշտադրություն

Ձեր արտասանության մեջ ամեն բառի նկատմամբ ուշադրություն դարձնել սովորելուց հետո հաջորդ քայլն է ուսումնասիրել շեշտադրության ճշգրտությունը: Այս ամենը զատ է ձեր ուսումնական նյութի խիստ երաժշտական մասից, և, չնայած կարող եք սրա վրա աշխատել առանց երաժշտության, այդպես անելով հաստատապես կփչացնեք ձեր երգեցողությունը (ինչքան էլ որ ձեր ձայնը և ձայնարտադրությունը լավը լինի): Միայն կարող եք այդպես սովորել ձեր (երգի) բառերը:

Ձեզ պետք է խորհուրդ տամ բարձրաձայն կարդալ ոչ պակաս, քան 15 րոպե, ասենք օրը մեկ անգամ: Կարդացեք կանգնած վիճակում, ձեր գիրքը դրեք սեղանին, ձեր աչքերի հետ նույն բարձրության վրա, և բարձրաձայն կարդացեք նպատակամղված, ձայնի ամբողջ տոնով, և ինտոնացիայի այնքան տատանումներով, որքան որ պահանջում է ընթերցվող նյութը: Շեքսպիրը ձեզ համար լավագույն հեղինակն է նման դասերի ժամանակ: Սկզբում կզգաք՝ կարծես շատ աբսուրդ մի բանով եք զբաղվում, բայց դրան ուշադրություն մի դարձրեք, շարունակեք, և սա արեք այնքան լավ ու այնքան ուշադիր, ինչքան որ կարող եք:

Շուրթերի դիրքը

Երգեցողության համար տարվող սկզբնական դասերին խոսելիս և բարձրաձայն կարդալիս շատ զգույշ եղեք, որպեսզի որևէ փոփոխություն չլինի բերանի բացվածքի կամ շուրթերի դիրքի մեջ ցանկացած ձայն արտասանելիս, ինչքան էլ որ այդ ձայնը երկարացված լինի: Եթե շուրթերը շարժվում են իրենց նախնական դիրքից, անգամ թեթևակի, տոնը միանգամից փոխվում է, և արտասանությունն այլևս չի լինում մաքուր և նուրբ:

         Բառերի ուսումնասիրություն

Երգի բառերը սովորելը երգչի համար կարևոր է նույնքան, որքան որ երաժշտությունը, եթե տվյալ երգն ընդհանրապես արժանի է երգված լինելու: Ի նկատի չունեմ, որ այդ երկուսը պետք է նույն արժեքն ունենան, այլ որ երկուսն էլ պահանջում են հավասարաչափ ուշադրություն երգչի կողմից, որպեսզի դրանց նշանակությունն արտահայտվի: Տեքստի ուսումնասիրությունը, հետևապես, երաժշտությունից առանձին է:Բառերը նպատակային ձևով բարձրաձայն կարդացեք, վարպետացեք դրանց զգացմունքների մեջ, և զգացեք առաջնային բառերն ու բառակապակցությունները, որպեսզի կարողանաք դրանց համապատասխան արժեքը ներկայացնել, երբ դրանք համադրեք երաժշտության հետ:

Երգի բառերը սովորելը երգչի համար կարևոր է նույնքան, որքան որ երաժշտությունը

Խուսափեք մեծ տեղ տալ այնպիսի բառերին, ինչպիսիք են «համար», «և», «մեջ» (“of,” “for,” “the,” “and,” “in,”) և այլն, ինչևէ յուրաքանչյուր բառ արտասանեք հստակորեն, այլ ոչ թե միաձուլեք դրանք անհասկանալի մրմնջոցի մեջ: Ձեր երգի բառերն անգիր սովորեք: Վարպետացեք տեքստի մեջ, և ամբողջ տեքստին նայեք ճառախոսի տեսանկյունից մինչև գործի երաժշտական մասի վրա հարձակվելը: Երգիչը, երբ հանրության մեջ է երգում, չպետք է մտահոգվի իր բառերով, ոչ էլ երաժշտությամբ:

Ընդհանուր կրթություն

Սովորելու կարևոր ճյուղ է կրքերին արտահայտվելու հնարավորություն տալը, և ձեր գաղափարներն ու հույզերը ձեր լսողներին հասցնելը: Երիտասարդ երգիչն ավելի լավ դասեր չի կարող քաղել նման գաղափարներ կազմավորելու գործում, եթե ուսումնասիրի Շեքսպիրի, Դանթեի, Գյոթեի, Միլտոնի, Լիտոնի, Ջորջ Էլիոթի և այլոց աշխատանքները, կամ եթե ուշադիր և խելամտորեն հետևի մեր լավագույն դերասանների ելույթներին:

Որպեսզի երգիչը հաջողակ լինի, նա պետք է ի վիճակի լինի ինքնարտահայտվել, և լսարանին այնպիսի զգացմունքներ փոխանցի ինչպիսիք են սերը, ատելությունը, զայրույթը, վախը, վիշտը, և խղճահարությունը: Բոլոր այս, և սրանց նման շատ այլ զգացմունքներն անընդհատ պետք է փոխանցվեն երգչի կողմից, և դրանց ամենաբնական և ազնիվ դրսևորումներում է, նաև երգելու արվեստի մյուս, հավասարապես կարևոր կետերի նկատմամբ կայունության մեջ է, որ ուսանողի ուշադրությունը պետք է համբերատար և համառ կերպով ուղղվի երկար ժամանակ:

Որպեսզի երգիչը հաջողակ լինի, նա պետք է ի վիճակի լինի ինքնարտահայտվել, և լսարանին փոխանցի այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են սերը, ատելությունը, զայրույթը, վախը, վիշտը, և խղճահարությունը

Երգիչը պետք է բավականին կիրթ մարդ լինի, և նա պետք է խոսի գոնե մեկ օտար լեզվով, բացի իր մայրենին: Նա պետք է նաև բավականին ընթերցած լինի հատկապես այս երկու լեզուների լավագույն գրական գործերը: Արվեստի բոլոր հարցերի շուրջ նա պետք է փորձի իր տեսակետները դարձնել հիմնավոր և ճշմարիտ: Նա պետք է փորձի ճանապարհորդել, և այդպիսով ընդլայնի իր մտահորիզոնը, քանզի այս ամբողջ ուսուցումը կարտացոլվի այս աստիճան ազատորեն կրթված արտիստի աշխատանքի վրա:

Ցածր կրթվածությունը շատ հնարավոր ուսանողների համար եղել է կործանարար, ովքեր որ ունեցել են անհրաժեշտ տվյալներ և երաժշտական ունակություններ:

Դերասանության ուսումնասիրում

Հաջողակ երգիչ լինելու համար, անգամ դահլիճներում ելույթ ունենալիս, պետք է քիչ թե շատ դերասան լինել, և, հետևաբար, դերասանություն և ճարտասանություն սովորելուն տրված ժամանակն ու գումարը կարելի է համարել լավ ներդրում: Քնարերգական երգեցողության համար նման ուսուցումը խիստ կարևոր է, բայց բալլադից և օրատորիոյից զատ այլ ուղղություններով չհետաքրքրվող արտիստների դեպքում դրա արժեքը շատ բարձր չէ:

 

Հ.Գ. Բոլոր այս խորհուրդները բերվում են Ջ. Քրոուեսթի «Խորհուրդներ երգիչներին» գրքից: Գիրքը հրատարակվել է քսաներորդ դարի սկզբին, Մեծ Բրիտանիայում:

Advertisements

Կիսվել կարծիքով

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s