Առաջին հայ կին բանաստեղծ-երաժիշտը

Սահակդուխտը Դվին քաղաքի (այն ժամանակ՝ մայրաքաղաք) կաթողիկոսարանի ավագ երեցի աղջիկն էր:

8-րդ դարի նշանավոր գործիչներից է: Ընդ որում, մատենագրության մեջ հիշատակվում է որպես 8-րդ դարի երեք հիմնական նշանավոր դեմքերից մեկը: Նշված երեք նշ. դեմքերից մյուսն էլ՝ Ստեփանոս Սյունեցին, Սահակդուխտի ավագ եղբայրն էր, հայտնի որպես հրապարակախոս, շարականների հեղինակ, երաժշտագետ:

Ցավոք, Սահակդուխտի մասին տեղեկությունները շատ քիչ են: Ըստ Գր. Հակոբյանի, Սահակդուխտի մասին հայոց մատենագրության ու պատմության մեջ մի պատառիկ տեղեկություն կա պատմագիր Ստեփանոս Օրբելյանի մոտ, և միայն տաս տող. խոսելով Ստեփանոս Սյունեցու մասին՝ պատմագիրը նաև ասում է.

«Էր և սորա քոյր մի՝ ի մանկութենէ ստացեալ զվարս կուսութեան և առանձնացեալ ի ձորակին Գառնւոյ յայրի միոջ, և անտանելի վարս օգնութեան կրէր յանձին որոյ անուն Սահակդուխտ»:

Այսպիսով, «փափուկ և սպիտակ հասակով կույսը, մենասեր յաւերժահարսին նման թոգուց հեռացաւ յաշխարհէ և միայն իր ընտանեաց սեփական տուրքը՝ հոգեխոս քնարն առաւ հետը և մէկ հատիկ արժանաւոր միայնութեան տեղ ընտրեց հոն», այսինքն՝ Գառնիի ձորերի քարայրերում:

Սահակդուխտը չնայած մենության մեջ, քարանձավում էր ապրում, ինչևէ աշխարհից կտրված չէր կատարելապես: Նա զբաղվում էր երաժշտությամբ և մանկավարժությամբ. հորինում էր բանաստեղծություններ և երգեր, ինչպես նաև ուսուցանում էր դրանք:

Ըստ վկայության, խումբ-խումբ տղաներ ու աղջիկներ էին գնում Սահակդուխտի մոտ, Գառնիի ձոր, երգ ու երաժշտություն սովորելու: «Սևասքեմ կույսը նստում էր վարագույրի ետև և այնտեղից սովորեցնում իր աշակերտներին»: Սահակդուխտը համարվում է հայոց առաջին կին երաժիշտը, երաժշտության առաջին ուսուցչուհին և առաջին կին մանկավարժը:

«Սա յոյժ հմուտ էր երաժշտական արհեստին, որ ի ներքո վարագուրի նստեալ ուսուցաներ զբազումս» Ստ. Օրբելյան

Նրա գործերից մեկը նվիրված է Մարիամ աստվածածնին և այդ բանաստեղծության տների սկզբնատառերը կազմել են իր անունը: Մեզ հասել է այդ բանաստեղծության միայն առաջին տունը.

«Սրբուհի Մարիամ սափոր ոսկի

Եւ տապանակ կտակարանաց,

Որ զի վերուստ զհացն կենաց

Պարգևեցեր քաղցեալ բնութեանս.

Առ նա միշտ բարեխօսեա՝

Վասն քաւութեան մեղաց մերոց»:

Սահակդուխտը, ըստ Հակոբյանի, «… իր ամբողջ կյանքի ընթացքում երգեր է հորինել, երգեր սովորեցրել և երգելով վախճանվել»:

Ստ. Օրբելյանն իր վկայության մեջ վերջում գրում է Սահակդուխտի մասին. «Եւ անդէն ի նմին վախճանեալ դնի ի հանգստի յորմէ բազում բժշկութիւնք լինին»:

Աղբյուրը՝ http://basss.asj-oa.am/1452/1/1957-7%2873%29.pdf

Սրբուհի Մարիամը՝ հայերեն և անգլերեն.

Advertisements

Կիսվել կարծիքով

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s