Ե. Երգեցողական ձայները և նրանց տարաբնույթ որակները

Երգեցողական ձայնի կյանքը համեմատաբար այնքան կարճ է, որ երգել սովորելն ավելի բարդ է, քան ցանկացած այլ արվեստ: Մանկական հասակում կարող եք գնել ջութակ կամ պիանոֆորտե (դաշնամուր), պատրաստ ու կատարյալ, և ընդամենը ստիպված կլինեք ջանասիրաբար սովորել լավ վարպետի մոտ: Բայց ձայնային գործիքը երգել սովորելու համար չի կարող գոյություն ունենալ տղամարդկանց մոտ մինչև տասնութ կամ քսան տարեկանը, և (մեր կլիմայի պայմաններում) տասնվեց՝ աղջիկների համար: Անգամ այս տարիքում օրգանն անհաս է և թերզարգացած: Ի վերջո արվեստի ուսումնասիրումը պետք է կատարվի գործիքի հասունանալու գործընթացի ժամանակ:

Այս թերությանը հակակշռելու համար, ինչևէ, մենք պետք է հիշենք, որ հենց այդ սովորելը նյութապես օգնում է գործիքը կատարելագործելու հարցում: Երգելը չի նշանակում միայն «ոճ», և այն սովորելը ներառում է ձայնի ու լավ տոնարտադրության ուսումնասիրումը, և, իհարկե, ավելի հեշտ է կրթելիս ճկուն երիտասարդության տարիքում կառավարել մինչև վերջ չզարգացած սարքը, քան կարծր ու հասուն զարգացած սարքը նոր պայմանների վարժեցնել:

Այդ իսկ պատճառով սկսեք ձեր ուսումնառությունը ձեր ձայնի երիտասարդ տարիքում, բայց, հիշելով, որ այն ձեր ունակություններից ամենակարճակյացն է, թող ձեր ուսումնառությունը լինի լուրջ և փութաջան: Հատկապես եթե երգեցողությունը լինելու է ձեր մասնագիտությունը, գործեք ըստ դոկտոր Բըրնեյի իմաստուն խորհրդի, և «Երբեք անկողին մի մտեք մինչև չսովորեք մի բան, որը չգիտեիք նախորդ գիշերը»:

Ձայներ

«Քո ձայնն ի՞նչ է» շատ հաճախ հանդիպող հարց է, որը երբեմն տրվում է պակաս քաղաքավարի, բայց ավելի խելացի ձևով. «Ձայնդ ի՞նչ ես կոչում»: Պատասխանը գրեթե միշտ հետևյալներից է. «Սոպրանո», «Կոնտրալտո», «Տենոր», «Բաս» կամ «Բարիտոն»: Ահա ձեզ նախազգուշացում հենց սկզբից. ձայնի մասին ձեր պատկերացումները մի սահմանափակեք այդ չորս կամ հինգ ընդհանրական անվանումներով:

Քանի որ խմբերգային երաժշտությունը սովորաբար գրվում է չորս մասերով՝ սոպրանոյի, ալտոյի, տենորի և բասի համար, ոչ երաժշտագետ հանրույթը, նաև շատ-շատ երաժշտագետ մարդիկ (ներառյալ որոշ երգահաններ) կարծես մտածում են, որ այս անվանումները ներառողական նկարագրություն են տալիս մարդկային բոլոր ձայներին:

Հարցը քիչ կարևորության կլիներ, եթե խոսքը վերաբերեր միայն անվանումներին, բայց շատ օգտակար չէ մտածել «Ի՞նչ խնդիր կա անվան հետ», եթե սխալ անվանման արդյունքը լինելու է վնասաբեր: Ձեր ձայնին սխալ անուն տալու դժբախտությունը կլինի այն, որ դա ձեզ կհանգեցնի սխալ պրակտիկայի, ու ուսումնասիրելու և կատարելու գործում սխալ ոճի երաժշտության ընտրության:

Ձայնին սխալ անուն տալու դժբախտությունը կլինի այն, որ դա  կհանգեցնի սխալ պրակտիկայի…

Օրինակ, երիտասարդ օրիորդը կարող է իրեն կոչել սոպրանո, որովհետև նա կարողանում է «Երգել մինչև դո նոտան», և ուստի կարող է մտածել, որ Տիետյենսի կամ Կլարա Նովելլոյի ամբողջ երգացանկը հասանելի է իրեն համար: Եվ այս պատկերացմամբ գործելով՝ նա կարող է անբուժելի վնաս հասցնել բնական պայծառ և հաճելի ձայնին՝ դրան ստիպելով աշխատել մի բանի վրա, որը պատկանում է կատարելապես այլ կարողության ձայնի՝ մեցո-սոպրանոյի:

Ձայնին անվանում տալը

Միշտ հիշեք, որ ձայնի բնույթը որոշվում է ոչ թե նոտաների դիապազոնով, այլ որակով, կամ մարմնով և տոնի տեմբրով: Երկու օրիորդ կարող են ունենալ ձայներ լյա նոտայից մինչև լյա (երկու օկտավա) դիապազոնով, այնինչ մեկը կարող է լինել մաքուր թեթև սոպրանո, իսկ մյուսը՝ իսկական կոնտրալտո, իսկ դիապազոնի առումով որևէ մեցցո սոպրանո կարող է երկուսին էլ անցնել: Նույնն էլ արական ձայների դեպքում (որոնց զանազանությունն անգամ ավելի շատ է, քան իգական ձայներինը). մաքուր տենորային որակի ձայն կարող է լինել, այնինչ դիապազոնով այնքան սահմանափակ, որ ձեր ընկեր էներգետիկ բարիտոնը կարող է ձեր կյանքը նախանձի պատճառով անտանելի դարձնել, քանզի նա այնքան հեշտությամբ է վերցնում բարձր սոլը, սոլ դիեզը, իսկ որոշ դեպքերում՝ լյաները:

Բայց դիապազոնը ձայնի անվան հետ կապ չունի. այն կարող է սահմանափակել երաժշտության չափաքանակը, որը կարելի է կատարել, բայց այն որևէ ազդեցություն չպետք է ունենա երաժշտության ոճի ընտրության հարցում, որը որ ուսումնասիրելու եք: Սա մեծ կարևորություն ունի, ուստի նորից կարճ կրկնում եմ՝ ձեր ձայնը պետք է նկարագրվի և օգտագործվի ըստ իր որակի, կամ ուժգնության և տեմբրի, և ոչ թե ըստ այն նոտաների քանակության, որոնք կարողանում եք երգել:

Արական և իգական ձայներ

Տարբեր ձայների տոնի և որակի իրական տատանումները չեն կարող, իհարկե, թղթի վրա նկարագրվել, բայց հանրային երգիչներին լսելիս ձեր ականջների զգուշավոր գործածումը ձեզ արագորեն կսովորացնի տարբերակել: Իգական ձայները ամենաքիչը չորս տեսակի են.

  • սոպրանո,
  • մեցո-սոպրանո,
  • մեցո-կոնտրալտո
  • և կոնտրալտո:

Արական ձայները՝ հինգ կամ վեց, կամ անգամ ավելի.

  • ալտո,
  • տենորե-լեջիերո (tenore-leggiero) կամ թեթև տենոր (light tenor),
  • տենորե ռոբուստո կամ ուժեղ, ծանր ձայնով տենոր (tenore-robusto strong heavy-voiced tenor),
  • բարիտոն-բասո-կանտանտե (որոնք սխալմամբ բարիտոնի հետ են նույնականացվում որոշ մարդկանց կողմից),
  • բասո-պրոֆոնդո կամ բաս:

Այս բոլոր բաժանումներից ու տեսակներից բացի, ձայները նորից պետք է դասակարգվեն ըստ իրենց հզորության: Եթե ինչ-որ մեկը երբևէ լսել է օպերայի երգչին համեստ չափերի հյուրասենյակում երգելիս, ապա նա կգնահատիvoce di camera կամ «կամերային ձայնի» և voce di teatro-ի միջև տարբերությունը:

12 դիապազոն

Տարբեր ձայների համապատասխան դիապազոնները կարելի է այսպես դասավորել, բայց պետք է հիշել, որ որևէ կերպով իհարկե որևիցե երգիչ պարտավոր չէ տիրապետել կամ նոտաների ամբողջ շարան մշակել, որը ենթադրաբար պատկանում է տվյալ ձայնին: Նա կարող է լինել տենոր կամ սոպրանո, և չկարողանալ արտադրել Ut de poitrine” (բարձր նոտա) կամ Alt-ի (բարձր օկտավայի)նոտան: Յուրաքանչյուր ձայնի մեջ կա հատուկ անհատականություն, ինչպես որ ամեն դեմքի վրա, և ուստի ամեն ձայն լավ ուսուցչի կողմից պետք է գնահատվի իր արժեքներով, որպես որոշ առումներով եզակի մի բան:

blog 1

blog 2

blog 3

blog 4

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. նյութը թարգմանվել է Ֆրեդերիկ Քրոուեսթի «խոհրուրդներ երգիչներին» գրքից, որը գրվել է քսաներորդ դարի սկզբին, Մեծ Բրիտանիայում: Որոշ տեսական նյութեր, ուստի, կարող են որոշ չափով տարբերվել ժամանակակից երաժշտական միջավայրերում տարածված կամ հաստատված տարբեր կարծիքներից և մոտեցումներից:

Advertisements

One thought on “Ե. Երգեցողական ձայները և նրանց տարաբնույթ որակները

Կիսվել կարծիքով

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s