Զ. կանացի երգեցողական ձայներ

Սոպրանո

Սոպրանոն ընդհանուր առմամբ մաքուր, լուսավոր և թափանցող է իր տոնով, և ունակ է, եթե ճիշտ կատարի, (ձայնը) հեռու «տանելու» առանց որևէ ուժի կամ ջանքի ցուցադրման:

Նրա ամենացածր ռեգիստրը հաճախ թույլ է և ոչ արդյունավետ, իսկ այդ նոտաներին սեղմելով վատ երգիչը հաճախ վնասում է իր ձայնը, և փչացնում է տոնի կայունությունը, որը երգելու գործում շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան ուժգնությունն ու աղմուկը:


Ցածր նոտաները, անգամ եթե ի սկզբանե թույլ են, կարող են վարժեցվել, որպեսզի իրենց վրա վերցնեն ձայնի աշխատանքի իրենց բաժինը, և ամեն տարի նրանց բնական զորությունը կաճի: Սոպրանոների մեծամասնությունը «կոտրվում է» հետևյալ նոտաների վրա.

6 սոպրանգո ա

և այլ, աշխատելու առումով ավելի բարդ նոտայի վրա.

6 սոպրանո բ

 կամ

սոպրանո գ

Ամենացածր նոտաները կազմում են (այսպես կոչված) «կրծքային» ռեգիստրը, միջինները, կոտրվածքների արանքներում՝ «ֆալսետո»-ն, իսկ վերևինները «գլխային» նոտաներն են: Ես կխոսեմ այս հաճախ օգտագործվող և հաճախակի սխալ կիրառվող բառերի մասին այս գրքում: Այժմ ուղղակի նշում եմ դրանք սոպրանոներին ցույց տալու համար այն, ինչը շատ երիտասարդ սիրողական երգչուհիները չգիտեն. նրանք ունեն այս «կոտրվածքները», «կրծքային», «ֆալսետո» և «գլխային» նոտաներ, ինչպես որ տղամարդ երգիչները:

Սոպրանոները հաճախ շատ ճկուն են, իսկ արագընթաց հնչյունների խումբը (passage), որոնք անգամ թեթև (light) մեցո-սոպրանոներից են մեծ ջանքեր պահանջում, նրանց հեշտ են տրվում: Հատկապես բարձր նոտաները հեշտությամբ արտաբերվում են ստակատոների տեսքով, ինչպես որ պիկոլո սրնգի (ֆլեյտայի) նոտաները, և արդյունքը այդպիսով, չնայած գեղեցիկ է և հաճելի, եթե խոհեմորեն գործածվի, որոգայթ է դառնում շատ երգիչների համար, ովքեր իրենց լսարանին զարմացնելու համար իրենց ձայների վերին մասն անարդար ձևով շատ են աշխատացնում. ավելի ցածր ռեգիստրները կայուն ձևով չաշխատացնելով ու չմարզելով՝ նրանք շատ արագորեն կհայտնաբերեն, որ իրենք թուլացրել են ամբողջ ձայնի զորությունը և բարակացրել դրա տոնը:

Բայց կան մաքուր սոպրանո տոնի շատ ձայներ, որոնք չունեն այս ճկունությունը. թող (ձայնի) ազնիվ տերերն իրենց մխիթարեն՝ հիշելով, որ լավ երգելն ըդհանրապես նույնչափ հաճելի է, որպես ձայնային մարմնամարզության ցուցադրություն: Դուք գուցե չեք կարողանա կատարել «Դինորա» գործը, կամ «Messiah» աշխատության «Rejoice Greatly» գործը, բայց կբացահայտեք, որ ձեզ համար թողնված բավականաչափ լավ գործեր կան այնպիսի երաժշտություններում, ինչպիսիք են «Dove Sono», «Deh vieni, non tardar», «Figaro»-ից, կամ «Jerusalem» (St. Paul»-ից):

Ավելին, գուցե ունենաք ավելի եզակի նվեր (մաքուր սոպրանոյի դեպքում), քան ճկունությունը. կարող է ունենաք ձայնի տոն, որն ունակ կլինի ընտիր արդյունքով կատարել վերամբարձ (desclamatory) երաժշտություն: Այս տեսակի երաժշտությունն ընդհանրապես համապատասխանեցվում է լայն դիապազոնով որոշ մեցո-սոպրանոների համար, և ավելի շատ պատկանում է այդ դասի ձայներին: Ինչևէ, երկարաշունչ (sustained) արտասանական երաժաշտությունը, իսկական սոպրանոյի կողմից լավ կատարվելու դեպքում, իր ոճում անզուգական է:

Մեցո-սոպրանո

 Մեցո-սոպրանոն գուցե կանացի ամենահաճախ հանդիպող ձայնն է, ինչևէ կատարելության հասցված մեցոն՝ ամենաեզակին: Այն ավելի հարուստ է և կլորավուն իր որակով, քան սոպրանոն, նաև՝ պակաս ճկուն և ավելի հարմարեցված սոստենուտո կամ վերամբարձ (declamatory) երգեցողության համար: Մեցո-սոպրանո ձայների այնքան տարատեսակներ կան, որ դժվար է գտնել որևէ նոտա, որի վրա «կոտրումը» կարելի է գտնել: Երբեմն այն գտնվում է նույն նոտաների վրա, որոնց վրա սոպրանոներինն է, երբեմն՝ կոնտրալտոյի, իսկ ընդհանուր առմամբ, գուցե, ավելի մոտ առաջինին: Որտեղ էլ այն լինի, խոհեմ ուսուցիչն արագորեն ցույց կտա, և ուսանողին կդնի դրա հետ ճիշտ ձևով վարվելու ճանապարհի վրա:


Ուսուցումը, և լավ ուսուցոմը, կարևոր է հատկապես այս դասի ձայների համար, քանզի դրանց բախտվոր տերերը սովորաբար անտեղյակ են իրենց ունեցած գանձի արժեքից, որն առկա է լավ մեցո-սոպրանոյի մոտ: Եվ եթե այն թեթև որակի է, նրանք իրենց սոպրանի (սոպրանոներ) են պատկերացնում, և ջանք են գործադրում ամենաբարձր ռեգիստրի վրա՝ փորձելով «ընդարձակել իրենց դիապազոնը», իսկ երբ սկզբում նրանց մոտ զարգանում են ցածր նոտաները, նրանք մտածում են, որ «փորձի հետ» նրանք կդառնան կոնտրալտի, և չափազանց շատ վարժանքների ու այդ խորը նոտաները ցուցադրել սիրելու պատճառով նրանք ենթարկվում են իրենց (ռեգիստրների միջև) կոտրվածքը մեծացնելու և ամբողջ ձայնի որակն անհուսալիորեն անհավասար դարձնելու վտանգին:


Այն (երաժշտությունը), որն ընկած է լավ մեցո-սոպրանոյի ոլորտում, վերջին տարիներին ներկայացվել է Գրիզիի (Grisi) և Տիետյենսի կողմից, որոնցից վերջինին կհիշեն որպես մաքուր տոն և հավասար որակ արտադրելու գործում ամեն մեցո-սոպրանոյի կատարյալ մոդել բոլոր նրանք, ովքեր երբևէ լսել են նրան:

singer

Մեցո-կոնտրալտո

Մեցո-կոնտրալտո անունն ամեն ինչ ասում է: Դա հազվադեպ հանդիպող ձայն չէ, և եթե խոհեմորեն  գործածվի, այն արդյունավետ ու օգտակար է: Ե՛վ դիապազոնով, և՛ որակով այն ընկած է կոնտրալտոյի և մեցո-սոպրանոյի միջև: Ավելի ծանր իր տոնով, պակաս հնչեղ, և պակաս ճկուն, քան մեցո-սոպրանոն, այն ինչևէ ավելի թեթև է, քան կոնտրալտոն:

Մաքուր կոնտրալտո ձայներն այնքան հազվադեպ են հանդիպում, որ շատ մեցո-կոնտրալտո երգչուհիներ հանդես են գալիս որպես կոնտրալտո երաժշտության կատարողներ, և հիմնական ուշադրություն դարձնելով իրենց ձայների ամենացածր ռեգիստրին, նրանք դառնում են բարձրորակ նմանակողներ, և իրականի տեղ անցնող փոխանորդ:

Այս ձայնի տերը պետք է ուղղորդվի լավ ուսուցչի խորհրդով առ ուղղություն, որով իր ձայնը պետք է վարժեցվի: Երբեմն ձայնի բնական որակը թույլ է տալիս մրցակցել մեցո-սոպրանոյի հետ, և ոչ կոնտրալտոյի, երբեմն էլ՝ հակառակը: Դա պետք է որոշվի կոմպետենտ խորհրդատուի կողմից ամեն անհատական դեպքի համար, և ուստի ես չեմ փորձի որևէ կանոն առաջադրել, բացի հաճախ կրկնվող խորհրդիցս. «Գնացեք մաեստրոյի մոտ, առաջնակարգ մաեստրոյի մոտ», մի կետ, որի մասին հետագայում ավելի շատ ասելիք ունեմ:

Այն, թե ինչքան անհնար է կանոններ գրել մեցո-կոնտրալտոյի համար ցույց է տրվում այն փաստի միջոցով, որ մի նշանավոր կենդանի «մեցո-կոնտրալտո» ուրախությամբ ընդունվեց մեր բեմի վրա որպես առաջատար կոնտրալտո, և ինչևէ սքանչելի ձևով հաջող է այնպիսի մի մասում, որը Ռոսինին գրել է ամենածաղկուն տեսակի մեցո-սոպրանոյի համար. «Il Barbiere»Ռոսինան:  

13 singerԿոնտրալտո

Իրական կոնտրալտո ձայնի որակն այնքան յուրահատուկ է, որ անհնար է այն շփոթել այլ ձայնի հետ, չնայած այլ ձայները կարելի է շփոթել կոնտրալտոյի հետ: Իհարկե, կան բացառիկ դեպքեր, երբ կոնտրալտոն և մեցո-կոնտրալտոն համատեղված են մի ձայնի մեջ. դիապազոնի ավելի ցածր մասը հարուստ է և մաքուր կոնտրալտոյի որակ ունի, միաժամանակ կոնտրալտոյի որոշ չափով սահմանափակ բարձր նոտաների փոխարեն հարուստ մեցո-կոնտրալտոյի դիապազոնի նոտաները կարող են զարգանալ ինքնուրույն: Եվ նման դեպքում զգույշ մարզումը կարողանա այս երկուսը փափկացնել միմյանց նկատմամբ, այնպես որ յուրօրինակ հմայք և մեծ օգտավետություն ունեցող ամբողջական ձայն ստեղծվի: Բայց նման դեպքերը, եթե ոչ հազվադեպ, հաստատապես բացառություն են և ոչ կանոն, և իրական կոնտրալտոյի խորը ու հզոր հնչեղություն ունեցող ձայնի տոնը համեմատաբար հազվադեպ է հանդիպում:

Ընդհանրապես տարօրինակ կոտրվածք կա այս ձայնի ցածր օկտավայի b (սի) և E(մի բեմոլ) նոտաների արանքում, և E(մի բեմոլ) ու E (մի) նոտաների միջև այն բարձր օկտավաներում, որոնք միջին կոնտրալտոյի դիապազոնի մեջ են մտնում: Այս դասի ձայներն ավելի լավ են հարմարեցված որոշ տեսակի բալլադների, հանդիսավոր արտասանումների, կամ էլ որոշ տեսակի հանգիստ և սահուն բնույթի երաժշտության, քան թե աշխույժ մեղեդիների ճարտար կատարման համար: Բայց նորից, բացառություն պետք է անել հօգուտ նրանց, ովքեր ունեն (պահանջվող) ֆիզիկական կարողությունները, ինչպես նաև արտիստիկ հմտությունները, որպեսզի նրանք սովորեն այնպիսի երաժշտություն, ինչպիսին է «Հուգենոտի» («Les Huguenots») Page-ը, «Շամիրամի» (“Semiramide”) Արզասը կամ «Մոխրոտը» («La Cenerentla»):

Անգլիացի միջին կոնտրալտոյի համար, ինչևէ, լավագույն ուսումնական նյութը լավ երգերն ու բալլադներն են, և, ամենակարևորը, օրատորիո երաժշտությունը:

Հ.Գ. նյութը թարգմանվել է Ֆրեդերիկ Քրոուեսթի «խոհրուրդներ երգիչներին» գրքից, որը գրվել է քսաներորդ դարի սկզբին, Մեծ Բրիտանիայում: Որոշ տեսական նյութեր, ուստի, կարող են որոշ չափով տարբերվել ժամանակակից երաժշտական միջավայրերում տարածված կամ հաստատված տարբեր կարծիքներից և մոտեցումներից: Կանացի ձայների դեպքում, մասնավորապես, ներկայումս շատ տարածված դասակարգման համաձայն առանձնացնում են չորս հիմնական տեսակ. սոպրանո, մեցո-սոպրանո, ալտո և կոնտրալտո:

Advertisements

Կիսվել կարծիքով

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s