«Ի՞նչ ա ասում, է՞». լսողություն

Գրազ եմ գալիս, որ մեզնից շատերին են հարցրել, կամ էլ մենք ենք հարցրել լսողության մասին, հիմնականում ռուսերեն տերմինով. «Իսկ/Բայց դու սլուխ ունե՞ս»:

Հատկապես լավ երաժշտի համար լսողությունը շատ կարևոր է:

ear

Ի՞ՆՉ Է ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ասդֆ

Dictionary.com-ը տալիս է տարբեր սահմանումներ, այդ թվում՝

1. Ունակություն կամ զգացողություն, որով ընկալվում է ձայնը,
2. Ձայնն ընկալելու գործողություն:

Վերցնենք երկրորդ պարզ սահմանումը, անգամ երաժշտության դեպքում: Կա մի կարևոր հարց. ԻՍԿ ԱՅՆ ԿԱՐՈ՞Ղ Է ԼԻՆԵԼ ՆԱև ՀՄՏՈՒԹՅՈՒՆ: Շատ ենք լսել, որ «սլուխ» կա՛մ ունենում ես, կա՛մ էլ չես ունենում: Եվ գուցե մեզնից ոմանք այն դժբախտներից են, ում «մահախոսականները» կարդացել են մեր ծանոթները, ազգականները, ընկերները կամ անգամ անծանոթները՝ արտասանելով «ԴՈՒ (ԷՍ ԷՐԵԽԵՆ) ՍԼՈՒԽ ՉՈՒՆԵՍ (ՉՈՒՆԻ)» նախադասությունը: Մեր հարցի կարճ պատասխանն է՝ ԱՅՈ՛, լսողությունը, պարզվում է, կարող է լինել ձեռքբերովի հմտություն, որը կարելի է զարգացնել ժամանակի ընթացքում:

Երաժշտության տեսության մեջ տարանջատում են լսողության երկու տեսակ՝ կատարյալ լսողություն (perfect կամ absolute pitch) և համեմատական լսողություն (relative pitch): Այժմ հակիրճ երկուսի մասին՝ հերթով, շարքով, կարգով:

ադֆա ադֆ

ԿԱՏԱՐՅԱԼ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ

գաֆդա

Կատարյալ լսողության դեպքում մարդը կարողանում է միայն լսելով ճշգրիտ որոշել, թե ինչ նոտա են նվագում (ցանկացած նոտա): Ըստ մի աղբյուրի (որը նշվում է ավելի ուշ), երաժիշտների (ոչ թե ընդհանուր բնակչության) միայն հինգ տոկոսն ունի ֆենոմենալ կատարյալ լսողություն, երբ ցանկացած պահի մարդը կարող է հիշողությամբ ասել, թե ինչ նոտա է հնչում այսինչ երգի այնինչ հատվածում:

Հատկապես կատարյալ լսողության մասին ցայսօր էլ երբեմն ասում են, որ այն անհատի մոտ կամ լինում է, կամ չի լինում: Այլ կերպ՝ բնածին է:

Սակայն որոշ գիտնականներ ու երաժիշտներ էլ այն կարծիքի են, որ կատարյալ լսողությունը նույնպես կարող է լինել ձեռքբերովի հմտություն: Գուցե այն կատարելապես բոլորին հասանելի չլինի, ինչևէ երբեք չես իմանա՝ կարո՞ղ ես, թե՞ ոչ, մինչև որոշ ժամանակ չտրամադրես ու չփորձես սովորել և փորձել:

Հասանելի են նաև կրթական ռեսուրսներ (օր.՝ աուդիոգրքեր), որոնց միջոցով անհատը կարող է փորձել զարգացնել իր կատարյալ լսողությունը:

ֆդդսաֆ

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ

 աֆդ ;լ աֆդ

Համեմատական լսողության դեպքում անհատն ի վիճակի է ընկալել երաժշտական ինտերվալները, գամմաները, եռահնչյունները, այսինքն՝ հնչյունները մեկը մյուսին համեմատել և այդպիսով միմյանցից տարբերակել: Գուցե մարդը չկարողանա զարգացնել կատարյալ լսողություն, ինչևէ համեմատական լսողությունը զարգացնելն ու օգտագործելը համեմատաբար ավելի հեշտ է, և այն ցանկացած երաժշտի կդարձնի ավելի պրոֆեսիոնալ, «ուժեղ» և անկախ:

ֆադֆ ա դլֆ

ՍԱ Ի՞ՆՉ ԿՏԱ

դաֆա աֆդ լ;

Պատկերացրու լսել ես մի նոր երգ ու սիրահարվել, ու ուզում ես անպայման նվագես այն ձեր սիրելի սիթարով կամ շեփորով 🙂 Լավ զարգացած լսողության դեպքում միանգամից կարող ես դա անել՝ հասկանալով, թե ինչ նոտաներ և ինտերվալներ են օգտագործված տվյալ երաժշտական գործի մեջ (անգամ ինչ ակորդներ):

Նույնիսկ եթե չես ցանկանում լինել պրոֆեսիոնալ երաժիշտ, բայց շատ ես սիրում երաժշտություն լսել, ապա համեմատական լսողությունը զարգացնելը հնարավորություն կտա ավելի լավ ունկընդրել ու հասկանալ երաժշտական գործերը՝ դառնալով ավելի գրագետ ու խորաթափանց, ինչն էլ ավելի շատ կօգնի հասկանալ ու գնահատել կոնկրետ երաժշտական գործը:

Լսողությունը զարգացնել կարող ես սկսել անգամ հենց հիմա: Եթե տանն ունես դաշնամուր կամ այլ երաժշտական գործիք (որը լարված է ու լավ վիճակում է գտնվում), ապա կարող ես ինքդ քեզ հետ պարապել: Բայց այսօր կարելի է նույնն անել անգամ սմարթֆոնի, այփեդի, լեփթոփի կամ էլ այլ համակարգչի միջոցով:

Օգտակար հղումների երկար ցանկ չեմ ներկայացնի: Ուղղակի կհուշեմ (եթե օրինակ ունես սմարթֆոն և մտքովդ չի անցել դա հօգուտ հոբբիիդ կամ մասնագիտությանդ օգտագործելու գաղափարը), որ ասենք  Play Store-ից ինքս ամենաշատը հավանում եմ

հետևյալ app-ը. Pitch  Improver

owl

Այս app-ը թույլ է տալիս զարգացնել ինչպես կատարյալ, այնպես էլ համեմատական լսողությունը: Օգտատերը կարող է աշխատել մեղեդիների, ինտերվալների, հնչյունների, ակորդների կամ դրանց պրոգրեսիաների հետ իր ընտրությամբ:

Լինի Play Store, Mobomarket, թե ինտերնետ, լսողությունը զարգացնելու հետ կապված որևէ հետաքրքիր app կամ վեբ կայք գտնելու համար պետք է ուղղակի փնտրել ear training բառերով:

 asdf afds

ԳՈՐԾՆԱԿԱՆ

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

hkk

Ահա մի հետաքրքիր վարժություն, որը տալիս է Մայքլ Միլլերն իր “The Complete Idiot’s Guide to Music Theory” գրքում. վերցնում ենք կիսով չափ լցրած բաժակ և հարվածում դրան գդալի ծայրով: Պետք է փորձենք երգել բաժակի արտադրած հնչյունը, մի քանի վայրկյան լռությունից ու այն մտապահելուց: Երգելու ընթացքում նորից հարվածում ենք բաժակին և ստուգում՝ համընկնո՞ւմ է մեր արտադրած տոնը բաժակի արտադրած տոնի հետ: Եթե այո՝ ընտիր է: Եթե ոչ, փորձում ենք նորից, լինելով ավելի ուշադիր: Ընթացքում աշխատում ենք ավելի երկար դարձնել ընդմիջումները բաժակը հարվածելու և երգելու արանքում, որը նույնպես ավելի է զարգացնում մեր տոնային հիշողությունը: Կարող ենք բաժակի մեջ ջուր կամ այլ հեղուկ ավելացնել ու պակասեցնել, որպեսզի ստանանք տարբեր տոներ: Երբ առաջադիմենք, արդեն պետք է բաժակի արտադրած տոնը փորձենք գտնել երաժշտական գործիքի վրա:

Բաժակից զատ կարելի է նաև այլ սպասք ու ամեն ինչ օգտագործել հետագայում, տարբեր տեմբրներով տարբեր հնչյուններ ստանալու համար: Հեղինակը նաև առաջարկում է որևէ երգ լսելիս մի հնչյուն առանձնացնել այդ երգից, նույն ձևով այն մտապահել, երգել և ստուգել երգչի արտադրած հնչյունի հետ:

—- ——- —- —— ——- —— —— —— —

Իհարկե, լավ ՈՒՍՈՒՑԻՉԸ կամ մաեստրոն անփոխարինելի է: Եվ եթե սոլֆեջիո կամ երաժշտության տեսություն չգիտես, ապա ինքդ քեզ հետ պարապելը կլինի ավելի դժվար: Գոնե պետք է ճանաչես նոտաները, ինտերվալները և ակորդները:

Եվ ՀԻՇԻՐ, որ ցանկացած հմտության պես էլ, լսողությունը զարգացնելը ցանկության, ջանքի ու ժամանակի խնդիր է: Ինչքան կազմակերպված և ուշադիր լինես պարապմունքներիդ ընթացքում (որոնք պետք է պարբերական լինեն), այնքան ավելի արագ և կայուն ձևով կառաջադիմես:

Լսողության դեպքում հաստատ կարող ենք ասել. ՄԵԿ ԱԿԱՆՋԸ ԼԱՎ Է, ԻՍԿ ԵՐԿՈՒՍԸ՝ ավելի լավ 🙂 Հատկապես երբ երկրորդն ավելի պրոֆեսիոնալ ականջ է 🙂

Ցավոք, հայերեն լեզվով ռեսուրսները շատ քիչ են: Եթե գիտես հետաքրքիր աղբյուրներ, մե՛զ էլ ասա մեկնաբանությունների միջոցով: )))

Advertisements

Կիսվել կարծիքով

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s