Երաժշտության տեսություն. հիմունքներ

Սոլֆեջո

Որոշ միջավայրերում, երբ ասում են սոլֆեջոո, ի նկատի են ունենում շատ գաղափարներ ու թեմաներ՝ կապված երաժշտության հետ: Այլ տարածքներում սոլֆեջոն ունի ավելի նեղ իմաստ, և «սոլֆեջոո» բառի փոխարեն կիրառում են «երաժշտության տեսություն» հասկացությունը որպես ավելի համպարփակ տերմին: Սոլֆեիոյի երկու սահմանում ըստ Merriam-Webster-ի, օրինակ.

1. Սոլ-ֆա վանկերի գործածումը երաժշտական գամմայի կամ մեղեդու նկատմամբ,
2. երգեցողական վարժություն հատկապես սոլ-ֆա վանկերի գործածմամբ:

Իմ բլոգում ես սոլֆեջոն կիրառում եմ լայն իմաստով, որպես հոմանիշ «երաժշտության տեսություն» հասկացությանը, և ոչ թե ըստ Ուեբսթերի սահմանումների: Չնայած նախընտրում եմ հենց «Երաժշտության տեսությու» հասկացությունը:

Սոլֆեջոն առարկա է, որը սովորում կամ պարապում են, ինչպես այլ առարկաներ, օրինակ մայրենի կամ օտար լեզու: Լեզվի նման, սոլֆեջոյի միջոցով էլ սովորում ենք ինչպես «գրել», այնպես էլ «խոսել» ու «լսել» երաժշտական իմաստով:

Երաժշտությունը լեզու է, որով մարդիկ շփվում են: Այդ լեզուն ունի նաև քերականություն: Սոլֆեջոն կամ երաժշտության տեսությունը հենց այդ լեզուն է: Ինչպես, ասենք, հայերենում, այնպես էլ երաժշտական լեզվում կա նախադասություն (պարզ ու բարդ), սկիզբ, վերջ, բազմակետ, բացականչական ու այլ նշաններ, շարահյուսություն: Այսօր կսկսենք սովորել «կարդալ» և «գրել» երաժշտության համամարդկային լեզվով <:)

Տողեր

Ինչպես այլ լեզուները, երգեցողական լեզուն էլ գրում ենք՝ օգտագործելով տողեր: Բայց երգեցողական տողերը հինգն են:

Գրում ենք ինչպես գծերի միջև, այնպես էլ դրանց վրա և դրանցից վեր ու վար: Անգամ կարող ենք ավելացնել լրացուցիչ գծիկներ որոշ նոտաների համար: Ահա տողերն ու որոշ նոտաներ.

նոտաներ

Տողերը հինգն են, ինչպես որ մեր ձեռքի ու ոտքի մատները: Կար ժամանակ, որ հենց ձեռքի մատներն էին օգտագործում խմբակային երգեցողությունը կազմակերպելու և վարելու համար:

Տողերն ու նոտաներն ամփոփված են տակտի մեջ: Տակտն ունի սկիզբ ու վերջ, որոնք գծում ենք ուղղահայաց գծիկով՝ իրար միացնելով բոլոր հինգ գծերը.

4 staff

Այդ երու ուղղահայաց գծերի միջև եղած հատվածն էլ հենց կոչում ենք տակտ: Երբ ավարտվում է մի տակտը, դրանից հետո միանգամից սկսվում է մյուսը: Յուրաքանչյուր տակտ մյուսից անջատված է միայն մի ուղղահայաց գծով, որն էլ ազդարարում է միաժամանակ առաջին տակտի վերջն ու երկրորդի սկիզբը: Տակտերը յուրօրինակ չափման միավորներ են, որոնք միասին կազմում են արտահայտություններ, նախադասություններ, պարբերություններ: Կարճ երաժշտական գործերն ունենում են քիչ տակտեր, երկարները՝ շատ:

Նոտաներ

Նախորդ պատկերներում արդեն տեսանք նոտաների օրինակներ: Երաժշտական լեզվի կոնտեքստում նոտաները կարելի է համեմատել տառերի հետ:

Նոտաները նշելու երկու հիմնական համակարգ կա: Եվրոպական շատ երկրներում (և մեզ մոտ) օգտագործում են դո-ռե-մի համակարգը, որտեղ նոտաներին տրվում են հետևյալ անունները.

Հիմնը լսելու համար՝ https://en.wikipedia.org/wiki/File:Johannes.Hymnus.ogg

adsfa

ադֆ

  1. Do
  2. Re,
  3. Mi,
  4. Fa,
  5. Sol,
  6. La,
  7. Si (նաև՝ Ti)

ադսֆ

ասդdfga

Եվ ահա նոտաները՝ տողերի վրա:

1 notes

Արդեն տեսանք, որ կա յոթ նոտա՝ դո, ռե, մի, ֆա, սոլ, լյա, սի: Բայց վերևում էլ տեսանք, որ տողերի վրա և դրանցից դուրս նոտաները շարունակվում են մինչև էհե՜յ եսիմ ուր… անգամ գծում ենք արհեստական գծիկներ ավելի բարձր (ու ավելի ցածր) նոտաները նշելու համար: Գծիկները թող չվախեցնեն: Դրանց և շատ բարձր ու ցածր նոտաներին կանրադառնանք հաջորդ գրառումներում:

Հենց որ հասնում ենք «սի» նոտային, ամեն ինչ սկսվում է նորից՝ «դո»-ից մինչև վերջին «սի»-ն ու նոր «դո»-ն: 

2 notes

Ուշադրություն դարձրեք նաև տակտերի վրա: Տվյալ դեպքում (ու հաճախ) չորս նոտաները միասին կազմում են մեկ տակտ:

Ութ նոտայից բաղկացած նոտաների խումբը, որը սկսվում ու ավարտվում է նույն նոտայով, կոչում են լադ: Այսինքն լադն ունի յոթ տարբեր և մեկ «վերարտադրվող» կամ «կրկնվող» նոտա (առաջին նոտան, որը նաև վերջում է դրվում).

Օկտավայի օրինակ՝ սկսվող ու վերջացող «դո» նոտայով:

Լադի օրինակ՝ սկսվող ու վերջացող «դո» նոտայով, որը պարունակում է յոթ նոտա (ութերորդն առաջինի «վերարտադրությունն է»):

ьздсфаф

ՀԱՆԳԻ՛ՍՏ,

ԱՌԱՆՑ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 😉

Չշփոթվելու համար նորից ուղղակի հիշենք, որ ունենք յոթ նոտա: Դրանց անուններն անգիր անելուց հետո արդեն կարող ենք սկսել սովորել դրանք գրել:

Սկզբի համար կարելի է հիշել երեք «դո»-երի դիրքը տողերի համեմատությամբ.

3 dos

Մեջտեղի «դո»-ն երրորդ գծի վրա է դիրքավորված: Առաջին «դո»-ի համար գծում ենք փոքրիկ հորիզոնական գծիկ: Երրորդի համար՝ երկու գծիկ:

«Դո»-երից արդեն կարելի է կառուցել մյուս նոտաները, հերթականությամբ:

Իսկ հիմա, երբ գիտենք նոտաների անունները, կարող ենք նկարել տակտ ու նոտաներ, եկեք նոտաներին ավելի մոտիկից նայենք: Եթե ուշադիր էիք, արդեն տեսաք, որ նոտաները կարող են ունենալ պոչիկներ ու լինել «լիքը» (սևով ներկված), նաև լինել «դատարկ» (սև չներկած կամ թափանցիկ) ու անպոչ, ինչպես վերջին նկարում: Տարբերություններին կծանոթանանք ավելի ուշ, հաջորդ գրառումների ժամանակ:

Նոտագրության երկրորդ համակարգը, որն ավելի շատ է օգտագործվում ԱՄՆ-ում, չնայած նաև տարածված է Եվրոպայում (հատկապես Միացյալ Թագավորություններում), օգտագործում է լատիներեն այբուբենի առաջին յոթ տառերը, միշտ մեծատառ, որպես նոտաների անուններ:

  • C -Դո
  • D — ռե
  • E — մի
  • F — ֆա
  • G — սոլ
  • A — լյա
  • B — սի
5 latin letters
Երկու համակարգերն էլ գործածվում են, և պետք է ուղղակի անգիր անել անվանումները: Պետք է հիշել, որ «դո»-ին համապատասխանում է C-ն: Այսինքն նոտագրությունը ոչ թե սկսում ենք A տառով, այլ՝ C-ով: Երկրորդ՝ լատինական տառերով, համակարգը հիշելու համար կա մեկ այլ հետաքրքիր հնարք. տողերի միջև գրվող տառերը միասին ստեղծում են FACE բառը (բառացի «դեմք»): Ուստի կարելի է այդպես հիշել այդ նոտաները.

Տողամիջերի էս լատինատառ նոտաները լռիվ «դեմք» են ;)))

Իսկ տողերի վրայի նոտաներն էլ (EGBDF) կարելի է հիշել՝ անգիր անելով որոշ նախադասություններ, կամ անգամ ստեղծելով այդպիսիք: Ահա մի տարածված նախադասություն. Every Good Boy Does Fine (կամ խիստ բրիտանական օրինակ. Every Good Boy Deserves Fudge):
ադսֆա
ասդֆ

ԱՄՓՈՓԵՆՔ՝ ՀԻՇԵԼՈՎ.

affa

— Երաժշտությունը գրում են հորիզոնական հինգ գծերի օգնությամբ (դրանց վրա, միջև, վերևում ու ներքևում),

— Երաժշտական նոտաները գրվում են տակտերով, որոնք ստանում ենք հինգ հորիզոնական գծերն իրար երկու ուղղահայաց գծերով (սկզբից ու վերջից) միացնելով,
ադսֆֆ
— Երաժշտությունը գրում ու կարդում ենք նախ և առաջ նոտաների միջոցով, որոնք յոթն են՝ դո, ռե, մի, ֆա, սոլ, լյա, սի (կամ C, D, E, F, G, A, B),
դսֆադս
— Նոտաները կարելի է գրել և կարդալ ինչպես «դո-ռե-մի…» վանկերի, այնպես էլ լատիներեն այբուբենի տառերի միջոցով,
աֆդաս

— Ութ նոտայից բաղկացած խումբը, որը պարունակում է յոթ տարբեր ու մեկ «վերարտադրվող» նոտա, և սկսվում ու ավարտվում է միևնույն նոտայով (օր.՝ «դո»-ով կամ ցանկացած այլ նոտայով), կոչվում է «լադ»:

դսֆաֆ

Հ. Գ. Մի կողմից այն, ինչ կիսում եմ, սովորել եմ ինքս տարբեր աղբյուրներից (այդ թվում՝ ուսուցիչներից ու մասնագիտական դասագրքերից): Մյուս կողմից, խորհուրդ կտամ միշտ էլ փնտրել մասնագետի ուղղորդում՝ չբավարարվելով այսպիսի ներածական բնույթի նյութերով (որոնց նպատակն է «հավասարը՝ հավասարին» մեթոդով օգնել ծանոթներիս ու անծանոթներիս): Ուղղակի կարևոր եմ համարում նշել, որ ես ինքս էլ ուսանող եմ, ու ոչ թե պրոֆեսիոնալ ուսուցիչ:

Advertisements

One thought on “Երաժշտության տեսություն. հիմունքներ

  1. Ծանուցում՝ Բանալիներ, նոտաներ ու օկտավաներ (ամփոփում) | Երաժիշտ

Կիսվել կարծիքով

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s