Եվս մեկ հոդված լսողության համար (վարժություններով)

Իմ գրած երկրորդ հոդվածն են տպել Easy Ear Training-ի պաշտոնական վեբ կայքում: Այս հոդվածում կգտնեք նաև հստակ վարժություններ լսողությունը երգեր լսելու ու սիրելի գործերը ինչ-որ գործիքով նվագելու միջոցով զարգացնելու համար:

Կարդացեք անգլերեն հոդվածն այստեղ. “An Easy Approach to Playing by Ear”.

Հարցերի դեպքում անպայման գրեք:

նկարի հղումը՝ http://cdn.easyeartraining.com/wp-content/uploads/2015/04/glass_note_2.jpg

Սովորել օտար լեզու լսողության համար

Օտար լեզուներ սովորելը կարող է օգնել լսողությունը բարելավվելու հարցում:

Ես համագործակցում էի բրիտանական մի կազմակերպության հետ, և նրանց համար գրել եմ մի քանի հոդված երաժշտության ու լսողության թեմաներով: Եթե գիտեք անգլերեն, շատ օգտակար կլինի, որ կարդաք օտար լեզուներին ու երաժշտությանը վերաբերող իմ գրած հոդվածը (“Hearken Unto This One Reason to Learn Foreign Languages”): Կան նաև վարժություններ, չնայած դրանք հայերեն չիմացող լսարանի համար են ստեղծվել 🙂

Քանի՞ օտար լեզու գիտեք, ի՞նչ լեզուներ եք ուզում սովորել: Մտածեք նաև տոնալ լեզուներ ուսումնասիրելու հնարավորության մասին (օրինակ չինարեն), որը նույնպես, երաժշտական գործիք նվագել սովորելու պես, կարող է օգտակար լինել «երաժշտականացվելու» գործընթացի համար:

Նորարար ու ստեղծագործ մոտեցում. լարին թառած մեղեդին

Երաժշտի (ու ընդհանրապես մարդու) երևակայությունը նրան թույլ կտա անել ամեն ինչ, անգամ անսպասելի բաներ, ասենք մեղեդի քաղել բնությունից կամ ագռավների հետ համահեղինակ դառնալ ու երաժշտական գործ ստեղծել 🙂

Թարմացում. ավելի ուշ համացանցում հայտնվել է հետևյալ տեսանյութը, որտեղ հեղինակն ավելի է զարգացնում իր գաղափարը, կենդանի կատարմամբ.

Գործիքներ աղբից

Աղբից, զիբիլից, թափորներից պատրաստած

երաժշտական գործիքնե՞ր:

Ւ՞նչ հնչողություն կունենան: Լսեք ինքներդ.

Ինչպես ճիշտ շնչել ձայնը պաշտպանելու համար

Ճիշտ շնչառության դեպքում դու կարող ես որպես երգիչ լավագույն ձևով օգտագործել քո ունակությունները: Դա քեզ կօգնի ոչ միայն երգել, այլև հանգիստ լինել այն լարված պահերին, երբ ուշադրության կենտրոնում ես:

Քայլեր

1 Ազատ շնչել սովորելու գործում ամենակարևոր բանն է նկատել, թե ինչպես ես շնչում: Ինչքան ավելի շատ բան ես իմանում քո սովորությունների մասին, այնքան ավելի հեշտ կլինի լարվածությունը թողնել և հասնել շնչառության ազատ շրջանառման:
2 Նախ պետք է ուղիղ կանգնես, ոտքերդ մոտ 30 սմ. հեռու միմյանցից, ուսերդ էլ՝ հանգիստ:
 
3 Շունչ քաշիր այնպես, որ իրանդ լայնանա բոլոր ուղղություններով (ներքև դեպի աղիներդ, առաջ դեպի ստամոքս և կրծքավանդակդ, ետ դեպի մեջքի ներքևի հատվածը և կրծքավանդակը և վերև դեպի ուսեր [ինչևէ, զգույշ եղիր, որ ուսերդ վեր չբարձրացնես]):Ոչինչ տեղում չպահես, այսինքն մարմնին թույլ տուր անի այն, ինչ անում է: Շնչառությանդ թույլ տուր հպվի իրանիդ ամենաներքևի հատվածին, շնչիր այնքան խորը, ինչքան կարող ես: Երբ ավելի լավ կիրառես այս մեթոդը, մեջքդ և կողերդ շնչելիս ևս կբացվեն:
4 Առանց փորիդ մկանները սեղմելու պորտիդ շրջակայքը ներս տար դեպի մեջքդ: Երբ մատդ տեղադրում ես բերանիդ առջև, քո շնչառությունը պետք է տաք և զգացական լինի: Այն պետք է նաև լինի լուռ: Շնչելու ընթացքում ինչքան շատ աղմուկ է լինում, այնքան ավելի շատ լարվածություն կա:
5 Նկատիր շնչառությունդ ինչ էլ որ անես՝ երգելիս (կամ ցանկացած այլ գործիք նվագելիս), խոսելիս, վարժություններ անելիս կամ որևէ բան չանելիս:Ուշադրություն դարձրու, թե ինչ է տեղի ունենում շնչառության հետ, երբ տարբեր գործողություններ ես իրականացնում:
6 Շնչառական վարժություններ արա, որպեսզի մեծացնես դիաֆրագմայիդ նկատմամբ քո ունեցած հսկողությունը: Տոկունություն և ուժ ձեռք բերելու համար շունչ քաշիր չորս վայրկյան, պահիր չորս վայրկյան, հետո արտաշնչիր երկու վայրկյանում:Երբ կկարողանաս սա անել, փորձիր 6-6-6, հետո 8-8-8, մինչև 20-20-20 հասնելը, բայց քսանից ավել չանես:
7 Փորձիր չմտածել շնչառության մեջ վարպետանալու տեսանկյունից: Լավագույն մոտեցումը շարունակաբար ուսանող լինելն է:Այն պահին, երբ ենթադրում ես, թե վարպետացել ես ինչ-որ բանի մեջ, դադարում ես սովորել շարունակել:
8 Երբ երգում ես, պետք է այնպիսի զգացողություն ունենաս՝ իբր դիաֆրագմայիդ շրջակայքում կա գոտի (ոչ շունչ քաշելիս, այլ՝ արտաշնչելիս): Երգելիս ճիշտ շնչելն ամենակարևոր բանն է. դա նպաստում է, որ ձայնը լինի ազատ:

Խորհուրդներ.

  • Պարապիր խորը շնչելով և հնարավորինս երկար արտաշնչելով:

  • Փորձիր պարկել գետնին և շնչել: Սա կարող է նաև օգնել ավելի լավ երգել, քանի որ սա հանգստացնում է մկաններդ և մարմինդ:

  • Պատկերացրու, թե դիաֆրագմայիդ տարածքը փուչիկ է, որն ավելի է մեծանում, երբ օդը ներս է մտնում, և փոքրանում, երբ արտաշնչում ես:

  • Երբ արտաշնչում ես, պատկերացրու, թե վառած մոմ է դրված հենց դիմացդ, և պետք է խուսափես այն հանգցնել:

  • Ճիշտ շնչելու գործում կարևորը դիաֆրագմայիդ ճիշտ տեղը որոշելն է: Երբ երգում ես, դիաֆրագմադ պետք է միշտ լինի «հավասարակշռված» վիճակում:Երբ երգում ես, փորձիր ստամոքսդ ընդլայնել և ընդհանուր առմամբ երգել ստամոքսով, այլ ոչ թե կոկորդով:

    • Հենց հիմա խորը շունչ քաշիր և պահիր այն:

    • Մատներդ տեղադրիր կողերիդ մսալի մասի վրա, որտեղ որ դրանք միանում են մեկը մյուսին (եթե աղջիկ ես, ուրեմն կրծքալիդ հենց կենտրոնի ներքևում):

    • Արտաշնչելիս փորձիր այդ հատվածը պահել հավասարակշիռ և դուրս ցցված, բայց դրան մի սեղմիր: Սա խիստ բարդ բան է, և հավանաբար չի ստացվի առաջին մի քանի անգամը փորձելիս: Ինչևէ, դիաֆրագման այդ վիճակում պետք է լինի անընդհատ, երբ ձայն ես արտադրում: Սա երգեցողությունն ավելի է հեշտացնում:

  • Փորձիր չմտածել շնչառության մեջ վարպետանալու տեսանկյունից:

  • Երբ շունչ ես քաշում, պատկերացրու, թե դու վարդից հոտ ես քաշում:

Զգուշացումներ.

..

  • Եթե առանց ճիշտ շնչելու երգես, կարող ես վնաս հասցնել ձայնալարերիդ:

http://www.wikihow.com/Breathe-Correctly-to-Protect-Your-Singing-Voice 

Ե. Երգեցողական ձայները և նրանց տարաբնույթ որակները

Երգեցողական ձայնի կյանքը համեմատաբար այնքան կարճ է, որ երգել սովորելն ավելի բարդ է, քան ցանկացած այլ արվեստ: Մանկական հասակում կարող եք գնել ջութակ կամ պիանոֆորտե (դաշնամուր), պատրաստ ու կատարյալ, և ընդամենը ստիպված կլինեք ջանասիրաբար սովորել լավ վարպետի մոտ: Բայց ձայնային գործիքը երգել սովորելու համար չի կարող գոյություն ունենալ տղամարդկանց մոտ մինչև տասնութ կամ քսան տարեկանը, և (մեր կլիմայի պայմաններում) տասնվեց՝ աղջիկների համար: Անգամ այս տարիքում օրգանն անհաս է և թերզարգացած: Ի վերջո արվեստի ուսումնասիրումը պետք է կատարվի գործիքի հասունանալու գործընթացի ժամանակ:

Այս թերությանը հակակշռելու համար, ինչևէ, մենք պետք է հիշենք, որ հենց այդ սովորելը նյութապես օգնում է գործիքը կատարելագործելու հարցում: Երգելը չի նշանակում միայն «ոճ», և այն սովորելը ներառում է ձայնի ու լավ տոնարտադրության ուսումնասիրումը, և, իհարկե, ավելի հեշտ է կրթելիս ճկուն երիտասարդության տարիքում կառավարել մինչև վերջ չզարգացած սարքը, քան կարծր ու հասուն զարգացած սարքը նոր պայմանների վարժեցնել:

Այդ իսկ պատճառով սկսեք ձեր ուսումնառությունը ձեր ձայնի երիտասարդ տարիքում, բայց, հիշելով, որ այն ձեր ունակություններից ամենակարճակյացն է, թող ձեր ուսումնառությունը լինի լուրջ և փութաջան: Հատկապես եթե երգեցողությունը լինելու է ձեր մասնագիտությունը, գործեք ըստ դոկտոր Բըրնեյի իմաստուն խորհրդի, և «Երբեք անկողին մի մտեք մինչև չսովորեք մի բան, որը չգիտեիք նախորդ գիշերը»:

Ձայներ

«Քո ձայնն ի՞նչ է» շատ հաճախ հանդիպող հարց է, որը երբեմն տրվում է պակաս քաղաքավարի, բայց ավելի խելացի ձևով. «Ձայնդ ի՞նչ ես կոչում»: Պատասխանը գրեթե միշտ հետևյալներից է. «Սոպրանո», «Կոնտրալտո», «Տենոր», «Բաս» կամ «Բարիտոն»: Ահա ձեզ նախազգուշացում հենց սկզբից. ձայնի մասին ձեր պատկերացումները մի սահմանափակեք այդ չորս կամ հինգ ընդհանրական անվանումներով:

Քանի որ խմբերգային երաժշտությունը սովորաբար գրվում է չորս մասերով՝ սոպրանոյի, ալտոյի, տենորի և բասի համար, ոչ երաժշտագետ հանրույթը, նաև շատ-շատ երաժշտագետ մարդիկ (ներառյալ որոշ երգահաններ) կարծես մտածում են, որ այս անվանումները ներառողական նկարագրություն են տալիս մարդկային բոլոր ձայներին:

Հարցը քիչ կարևորության կլիներ, եթե խոսքը վերաբերեր միայն անվանումներին, բայց շատ օգտակար չէ մտածել «Ի՞նչ խնդիր կա անվան հետ», եթե սխալ անվանման արդյունքը լինելու է վնասաբեր: Ձեր ձայնին սխալ անուն տալու դժբախտությունը կլինի այն, որ դա ձեզ կհանգեցնի սխալ պրակտիկայի, ու ուսումնասիրելու և կատարելու գործում սխալ ոճի երաժշտության ընտրության:

Ձայնին սխալ անուն տալու դժբախտությունը կլինի այն, որ դա  կհանգեցնի սխալ պրակտիկայի…

Օրինակ, երիտասարդ օրիորդը կարող է իրեն կոչել սոպրանո, որովհետև նա կարողանում է «Երգել մինչև դո նոտան», և ուստի կարող է մտածել, որ Տիետյենսի կամ Կլարա Նովելլոյի ամբողջ երգացանկը հասանելի է իրեն համար: Եվ այս պատկերացմամբ գործելով՝ նա կարող է անբուժելի վնաս հասցնել բնական պայծառ և հաճելի ձայնին՝ դրան ստիպելով աշխատել մի բանի վրա, որը պատկանում է կատարելապես այլ կարողության ձայնի՝ մեցո-սոպրանոյի:

Ձայնին անվանում տալը

Միշտ հիշեք, որ ձայնի բնույթը որոշվում է ոչ թե նոտաների դիապազոնով, այլ որակով, կամ մարմնով և տոնի տեմբրով: Երկու օրիորդ կարող են ունենալ ձայներ լյա նոտայից մինչև լյա (երկու օկտավա) դիապազոնով, այնինչ մեկը կարող է լինել մաքուր թեթև սոպրանո, իսկ մյուսը՝ իսկական կոնտրալտո, իսկ դիապազոնի առումով որևէ մեցցո սոպրանո կարող է երկուսին էլ անցնել: Նույնն էլ արական ձայների դեպքում (որոնց զանազանությունն անգամ ավելի շատ է, քան իգական ձայներինը). մաքուր տենորային որակի ձայն կարող է լինել, այնինչ դիապազոնով այնքան սահմանափակ, որ ձեր ընկեր էներգետիկ բարիտոնը կարող է ձեր կյանքը նախանձի պատճառով անտանելի դարձնել, քանզի նա այնքան հեշտությամբ է վերցնում բարձր սոլը, սոլ դիեզը, իսկ որոշ դեպքերում՝ լյաները:

Բայց դիապազոնը ձայնի անվան հետ կապ չունի. այն կարող է սահմանափակել երաժշտության չափաքանակը, որը կարելի է կատարել, բայց այն որևէ ազդեցություն չպետք է ունենա երաժշտության ոճի ընտրության հարցում, որը որ ուսումնասիրելու եք: Սա մեծ կարևորություն ունի, ուստի նորից կարճ կրկնում եմ՝ ձեր ձայնը պետք է նկարագրվի և օգտագործվի ըստ իր որակի, կամ ուժգնության և տեմբրի, և ոչ թե ըստ այն նոտաների քանակության, որոնք կարողանում եք երգել:

Արական և իգական ձայներ

Տարբեր ձայների տոնի և որակի իրական տատանումները չեն կարող, իհարկե, թղթի վրա նկարագրվել, բայց հանրային երգիչներին լսելիս ձեր ականջների զգուշավոր գործածումը ձեզ արագորեն կսովորացնի տարբերակել: Իգական ձայները ամենաքիչը չորս տեսակի են.

  • սոպրանո,
  • մեցո-սոպրանո,
  • մեցո-կոնտրալտո
  • և կոնտրալտո:

Արական ձայները՝ հինգ կամ վեց, կամ անգամ ավելի.

  • ալտո,
  • տենորե-լեջիերո (tenore-leggiero) կամ թեթև տենոր (light tenor),
  • տենորե ռոբուստո կամ ուժեղ, ծանր ձայնով տենոր (tenore-robusto strong heavy-voiced tenor),
  • բարիտոն-բասո-կանտանտե (որոնք սխալմամբ բարիտոնի հետ են նույնականացվում որոշ մարդկանց կողմից),
  • բասո-պրոֆոնդո կամ բաս:

Այս բոլոր բաժանումներից ու տեսակներից բացի, ձայները նորից պետք է դասակարգվեն ըստ իրենց հզորության: Եթե ինչ-որ մեկը երբևէ լսել է օպերայի երգչին համեստ չափերի հյուրասենյակում երգելիս, ապա նա կգնահատիvoce di camera կամ «կամերային ձայնի» և voce di teatro-ի միջև տարբերությունը:

12 դիապազոն

Տարբեր ձայների համապատասխան դիապազոնները կարելի է այսպես դասավորել, բայց պետք է հիշել, որ որևէ կերպով իհարկե որևիցե երգիչ պարտավոր չէ տիրապետել կամ նոտաների ամբողջ շարան մշակել, որը ենթադրաբար պատկանում է տվյալ ձայնին: Նա կարող է լինել տենոր կամ սոպրանո, և չկարողանալ արտադրել Ut de poitrine” (բարձր նոտա) կամ Alt-ի (բարձր օկտավայի)նոտան: Յուրաքանչյուր ձայնի մեջ կա հատուկ անհատականություն, ինչպես որ ամեն դեմքի վրա, և ուստի ամեն ձայն լավ ուսուցչի կողմից պետք է գնահատվի իր արժեքներով, որպես որոշ առումներով եզակի մի բան:

blog 1

blog 2

blog 3

blog 4

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. նյութը թարգմանվել է Ֆրեդերիկ Քրոուեսթի «խոհրուրդներ երգիչներին» գրքից, որը գրվել է քսաներորդ դարի սկզբին, Մեծ Բրիտանիայում: Որոշ տեսական նյութեր, ուստի, կարող են որոշ չափով տարբերվել ժամանակակից երաժշտական միջավայրերում տարածված կամ հաստատված տարբեր կարծիքներից և մոտեցումներից:

Ողջույն )

Բարե՛ւ բոլորին )))

Որպես սկսնակ երաժիշտ, Հայաստանում շատ հնարավորություններ և տարածքներ չեմ տեսնում ինձ պես մարդկանց համար: Ինչպես նաև հայերեն լեզվով տեղեկատվությունն է բավականին սահմանափակ: Դրա համար էլ որոշեցի երկու հարվածով մի քանի խնդիր լուծել ;)

.

Ո՞վ է երաժիշտը

.                                                                                                                      .                                                                                                                                         .

Երաժիշտ բառի սահմանումները կարող են տարբեր լինել: Ինչևէ, երգիչը կամ վոկալիստն էլ, դաշնակահարն էլ, երգահանն էլ երաժիշտներ են, և բլոգը հիմնականում խոսելու է ընդհանրապես երաժշտության մասին, և մասնավորապես ձայնի, ձայնարտադրության և երգեցողության մասին: Միևնույն ժամանակ, սահմանափակումներ չկան:

.

Համայնք և ընկերություն

.                                                                                                                      .                                                                                                                                         .

Հույս ունեմ, որ բացի տեսական ու գործնական տեղեկատվությունից ու գիտելիքից, մենք (բոլոր ընթերցողներն ու գրողները) կկարողականք ստեղծել միասնական համայնք նաև իրական կյանքում: